Վարչապետի որոշումներ

8 Դեկտեմբերի 2011, 1181 - Ա

Պ. ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 139-րդ կետը՝
Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամեն-ամյա նվազագույն արձակուրդի չօգտագործված մասն ու լրացուցիչ արձակուրդը և պետական ու ծառայողական գաղտնիք կազմող աշխատանքի համար լրացուցիչ արձակուրդ` 2011 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 2012 թվականի հունվարի 27-ը ներառյալ: