7 Դեկտեմբերի 2011, 1176 - Ա
Ա. ԲԱԽՇՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԵԳԱՆՅԱՆԻՆ ՍՏՈԿՀՈԼՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ Ա. Բախշյանին և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գ. Եգանյանին 2011 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն)` Շոդերկոպինգի գործընթացի բարձրաստիճան հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Բախշյանի և Գ. Եգանյանի՝ Ստոկհոլմ գործուղման հետ կապված ծախսերը կիրականացնի հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Բախշյանի՝ Ստոկհոլմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։