Վարչապետի որոշումներ

2 Դեկտեմբերի 2011, 1170 - Ա

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻ, Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԵՎ Ա. ԱՐՇԱԿՅԱՆԻ՝ ԹԲԻԼԻՍԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հարավային Կովկասի տրանսպորտային ենթակառույցների զարգացման հեռանկարների հարցերով բարձրաստիճան համակարգող հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանի` 2011 թվականի նոյեմբերի 9-11-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկի ծախսերը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի ճանապարհաշինական վարչության պետ Ա. Արշակյանի` 2011 թվականի նոյեմբերի 9-11-ը Թբիլիսի (Վրաստան) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Վարդանյանի՝ Թբիլիսի գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Թբիլիսի գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: