29 Նոյեմբերի 2011, 1133 - Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին 2011 թվականի նոյեմբերի 23-24-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)` Եվրոպական միության ու Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից կազմակերպվող Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքների «ՍԻԳՄԱ» ծրագրի երկրորդ տարեկան համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: