Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2011, 1132 - Ա

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ՀՌՈՄ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մշակութային արժեքների պահպանման ուսումնասիրության միջազգային կենտրոնի գլխավոր ասամբլեայի 27-րդ հերթական նստաշրջանին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2011 թվականի նոյեմբերի 14-16-ը Հռոմ (Իտալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի` Հռոմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։