30 Նոյեմբերի 2011, 1148 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ԲԵԼԳԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիuի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության խորհրդի 12-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 24-26-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանինը և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Է. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար (պատվիրակության ղեկավար) Է. Նալբանդյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բելգիա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: