Վարչապետի որոշումներ

24 Հունվարի 2006, 46 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 19-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի հունվարի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 19-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ա. Թումանյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար (հանձնաժողովի նախագահ) (համաձայնությամբ)

Ա. Մովսիսյան - ՀՀ էներգետիկայի նախարար

Վ. Խաչատրյան - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

Ն. Դավիդյան - ՀՀ առողջապահության նախարար

Ս. Երիցյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Ֆ. Սարգսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ

Ս. Խաչատրյան - ՀՀ Սյունիքի մարզպետ

Ա. Գյուրջյան - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Կիրակոսյան - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ

Ա. Պետրոսյան - ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ

Կ. Նազարյան - Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հ. Դաշտոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարություն աշխատակազմի Մերձավոր և Միջին արևելքի վարչության Իրանի բաժնի վարիչ (պատասխանատու քարտուղար)»: