Վարչապետի որոշումներ

30 Նոյեմբերի 2011, 1147 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ԵՐՈՒՍԱՂԵՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Ս. Խաչատրյանին նոյեմբերի 26-30-ը գործուղել Երուսաղեմ (Իսրայելի Պետություն)` առողջապահության քաղաքականության վերաբերյալ եվրոպական համաժողովի 2-րդ խորհրդակցությանը և Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն-2020» խորագրով առաջին եվրոպական համաժողովին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Խաչատրյանի՝ Երուսաղեմ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի՝ Երուսաղեմ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։