Վարչապետի որոշումներ

1 Դեկտեմբերի 2011, 1158 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» Էսպո կոնվենցիայի իրականացման կոմիտեի 23-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի դեկտեմբերի 4-8-ը Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել`
1) Ջ. Ղլիչյանինը, Ա. Գևորգյանինը և Խ. Խաչատրյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Վ. Կաժոյանինը և Լ. Ամիրջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Է. Գրիգորյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի գրասենյակի հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վ. Կաժոյանի՝ Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հավելված