30 Նոյեմբերի 2011, 1153 - Ա
Ա. ԱՇՈՏՅԱՆԻ ԵՎ Մ. ՂԱԶԱՐՅԱՆԻ՝ ԲԵՅՐՈՒԹ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կրթության բնագավառում համագործակցության ընդլայնման և երկու երկրների կրթական համակարգերի բարեփոխումների փորձի փոխանակման նպատակով Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանի և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Մ. Ղազարյանի՝ 2011 թվականի նոյեմբերի 24-27-ը Բեյրութ (Լիբանանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Ա. Աշոտյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատա-կազմ ներկայացնել Բեյրութ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: