Վարչապետի որոշումներ

29 Նոյեմբերի 2011, 1142 - Ա

Ա. ՍԱՄՈՒԵԼՅԱՆԻ՝ ԲԱԼԻ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174 հրամանագրի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Ընդունել ի գիտություն, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի վեցերորդ նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանի՝ 2011 թվականի նոյեմբերի 21-25-ը Բալի (Ինդոնեզիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Սամուելյանի՝ Բալի գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։