24 Մարտի 2004, 158 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի հետևյալ անհատական կազմը`
Վ. Խաչատրյան
- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
(հանձնաժողովի նախագահ)
Ս. Երիցյան
- ՀՀ կրթության և գիտության նախարար
Դ. Լոքյան
- ՀՀ գյուղատնտեսության նախարար
Կ. Ճշմարիտյան
- ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման
նախարար
Ա. Մովսիսյան
- ՀՀ էներգետիկայի նախարար
Ռ. Շուգարյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
Տ. Սարգսյան
- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ
Ֆ. Ցոլակյան
- ՀՀ կառավարությանն առընթեր հարկային
պետական ծառայության պետ
Ե. Զախարյան
- Երևանի քաղաքապետ
Ա. Մանասերյան
- ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ
Վ. Մովսիսյան
- «Զարգացման հայկական գործակալություն»
ՓԲԸ-ի գործադիր տնօրեն
Ա. Ղազարյան
- Հայաստանի արդյունաբերողների և գործարար-
ների (գործատուների) միության նախագահ
(համաձայնությամբ)
Տ. Գևորգյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարության
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության
արաբական երկրների և Իսրայելի բաժնի վարիչ
Ա. Ավետիսյան
- ՀՀ արտաքին գործերի նախարարության
Մերձավոր և Միջին Արևելքի վարչության
արաբական երկրների և Իսրայելի բաժնի առաջին
քարտուղար (պատասխանատու քարտուղար)
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մայիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի հայկական մասի անհատական կազմը հաստատելու մասին» N 401 որոշման 1-ին կետը: