25 Նոյեմբերի 2011, 1124 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԱԲՈՐՈՆԵ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաշխարհային բանկի կողմից «Հյուսիս-հարավ նախաձեռնության» շրջանակներում կազմակերպվող ադամանդագործության ոլորտում փորձի փոխանակմանը նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 21-25-ը Գաբորոնե (Բոցսվանայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ համաժողովին մասնակցելու հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի օտարերկրյա ներդրումների և արտահանման խթանման երկրորդ դրամաշնորհային ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության` Գաբորոնե մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Վ. Արամյանի` Գաբորոնե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: