20 Հունվարի 2006, 37 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 14-Ի N 205 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 205 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի անհատական կազմում Լ. Ասատրյանի և Ժ. Մարկոսյանի փոխարեն համապատասխանաբար ընդգրկել Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Պողոսյանին և «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության տնօրենի տեղակալ Մ. Մարտիրոսյանին:
Այդ կապակցությամբ` «Լ. Ասատրյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Ա. Պողոսյան - ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ» և «Ժ. Մարկոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» կազմակերպության գլխավոր տնօրեն» բառերը` «Մ. Մարտի-րոսյան - «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական կազմակերպության տնօրենի տեղակալ» բառերով: