23 Նոյեմբերի 2011, 1110 - Ա
«ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ. ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ. ՍՏԱՆԴԱՐՏ ԾԱԽՍԵՐԻ ՄՈԴԵԼ» ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
«Աջակցություն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը. Կարգավորման կառավարում. Ստանդարտ ծախսերի մոդել» Եվրոպական միության թվինինգ ծրագրի շրջանակներում 2011 թվականի դեկտեմբերի 7-8-ը Երևանում կայանալիք` կարգավորման կառավարման արդի հիմնախնդիրների վերաբերյալ միջազգային համաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնական ընթրիքի հետ կապված ծախսերը` 375000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ներկայացրած հաշվետվությունների: