17 Նոյեմբերի 2011, 1101 - Ա
ՎՐԱՍՏԱՆԻ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՐԱՐ Վ. ԿՈԲԱԼԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Վ. Կոբալիայի գլխավորած պատվիրակության` 2011 թվականի նոյեմբերի 7-8-ը Հայաստանի Հանրապետությունում գտնվելու հետ կապված ծախսերը՝ 535500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության ներկայացրած հաշվետվության: