17 Նոյեմբերի 2011, 1095 - Ա
Մ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԵՎ Կ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով uահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Համաձայն հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 2-րդ նիստի արձանագրության Համագործակցություն շինարարության ոլորտում 11-րդ կետի` Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության պետ, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչի տեղակալ Մ. Հովհաննիսյանին և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինական պետական տեսչության Երևանի տարածքային բաժնի պետ Կ. Հովհաննիսյանին 2011 թվականի դեկտեմբերի 7-9-ը գործուղել Լեհաստանի Հանրապետություն` քաղաքաշինության ոլորտում երկու երկրների միջև երկկողմ համագործակցության ընդլայնման նպատակով:
2. Մ. Հովհաննիսյանի և Կ. Հովհաննիսյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Մ. Հովհաննիսյանի` Լեհաստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: