Վարչապետի որոշումներ

18 Նոյեմբերի 2011, 1102 - Ա

Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ԿՈՒԱԼԱ-ԼՈՒՄՊՈՒՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար Դ. Սարգսյանին 2011 թվականի նոյեմբերի 20-26-ը գործուղել Կուալա-Լումպուր (Մալայզիա)` կառավարությունների կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ «Մեծ և արագ արդյունքներ» թեմայով ֆորումին մասնակցելու համար:
2. Դ. Սարգսյանի՝ Կուալա-Լումպուր գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի: