Վարչապետի որոշումներ

17 Նոյեմբերի 2011, 1097 - Ա

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԲՈՒԽԱՐԵՍՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին 2011 թվականի նոյեմբերի 23-25-ը գործուղել Բուխարեստ (Ռումինիայի Հանրապետություն)՝ Եվրոպա-Կովկաս-Ասիա (ՏՐԱՍԵԿԱ) տրանսպորտային միջանցքի 9-րդ ամենամյա միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Մ. Վարդանյանի՝ Բուխարեստ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Բուխարեստ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023