Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2011, 1075 - Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝
1. Պետական հանրակրթական դպրոցների կողմից զբաղեցված տարածքների արդյունավետ օգտագործման նպատակով ստեղծել պետական հանրակրթական դպրոցների բեռնվածության ուսումնասիրություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Պետական հանրակրթական դպրոցների կառավարման լիազորությունն իրականացնող մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` հաշվարկել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնվող, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող տարածքների հաշվարկման նվազագույն նորմատիվները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 14-ի N 532 և մայիսի 3-ի N 379 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1490-Ն որոշմամբ սահմանված նորմատիվներով պետական հանրակրթական դպրոցներին հասանելիք տարածքների չափերը և մակերեսների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ներկայացնել հանձնաժողովին:
3. Հանձնաժողովին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված տեղեկատվությունն ստանալուց հետո հնգամսյա ժամկետում` ուսումնասիրել (անհրաժեշտության դեպքում ճշգրտել) ստացված տեղեկատվությունը և ուսումնասիրության արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:
4. Հայաստանի Հանրապետության մարզպետներին՝ աջակցել հանձնաժողովի աշխատանքներին:
 

Հավելված