16 Նոյեմբերի 2011, 1090 - Ա
ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ԵՎ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՄԲԵՐ ԲԱԹՈՒՄԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագոր-ծակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստը նախապատրաստելու և լուսաբանելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 17-20-ը Բաթումի (Վրաստան) փոր-ձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի` համաձայն հավելվածի, գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել`
1) փորձագետների խմբի անդամներինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հ. Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Կ. Միրզոյանինը, Մ. Բաբայանինը և Տ. Գալստյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների` Բաթումի գործուղման հետ կապված միայն գիշերավարձը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
2. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների՝ Բաթումի գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի` Բաթումի մեկնելու համար տրամադրել անհրաժեշտ թվով փոխադրամիջոցներ։
4. Փորձագետների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների խմբերի՝ Բաթումի մեկնելու համար փոխադրամիջոցների հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեuված միջոցների հաշվին։