Վարչապետի որոշումներ

16 Նոյեմբերի 2011, 1091 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԱԹՈՒՄԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2011 թվականի նոյեմբերի 18-19-ը Բաթումի (Վրաստան) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հ. Մանուկյանին։
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բաթումի գործուղման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Տ. Սարգսյանինը, Հ. Թաշչյանինը, Ա. Անանյանինը, Խ. Ավալյանինը, Ե. Ազարյանինը, Մ. Մելիքյանինը, Ս. Ավետիսյանինը, Ա. Զատիկյանինը և Ա. Ալեքսանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Մ. Վարդանյանինը, Տ. Դավթյանինը, Վ. Տերտերյանինը, Ս. Պապյանինը,
Ռ. Հարությունյանինը, Ա. Գալստյանինը, Տ. Սահակյանինը, Վ. Կարապետյանինը,
Կ. Հարությունյանինը, Ա. Սամուելյանինը, Ա. Հայրապետյանինը, Կ. Բեգլարյանինը,
Ա. Շահինյանինը և Հ. Բաբայանինը՝ Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
3) Շ. Քոչարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, Վ. Ասոյանինը և Է. Հարությունյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին.
4) ընդունել ի գիտություն, որ Կ. Մուրադյանի՝ Բաթումի գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի միջոցների հաշվին։
4. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2011 թվականի նոյեմբերի 18-ին՝ Երևան-Բաթումի, իսկ նոյեմբերի 19-ին՝ Բաթումի-Երևան երթուղիներով։
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին` աջակցել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթի կազմակերպման գործում։
6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության։
7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բաթումի մեկնելու հետ կապված հարցերը:

Հավելված