Վարչապետի որոշումներ

11 Նոյեմբերի 2011, 1068 - Ա

Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության 3-րդ բաժնի պետ Ա. Մանուկյանին 2011 թվականի նոյեմբերի 21-30-ը գործուղել Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն)՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության և միացյալ շտաբի 2009-2010 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգմանը մասնակցելու նպատակով:
2. Ա. Մանուկյանի՝ Մոսկվա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վ. Գաբրիելյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ա. Մանուկյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։