Վարչապետի որոշումներ

10 Նոյեմբերի 2011, 1063 - Ա

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1067-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշմամբ հաuտատված կարգի 12-րդ կետին համապատաuխան`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի նոյեմբերի 24-ի N 920-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1067-Ա որոշմամբ հաստատված խորհրդի կազմի`
1) «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Ա. Քոչարյան - ՀՀ Լոռու մարզպետ» բառերը փոխարինել «Հ. Պողոս
յան - ՀՀ մշակույթի նախարար» բառերով,
բ. «Վ. Գաբրիելյան - ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Վ. Գաբրիելյան - ՀՀ ֆինանսների նախարար» բառերով.
2) «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժնում «Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ» բառերը փոխարինել «Ա. Կարապետյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետ» բառերով.
3) «Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ» բաժնում`
ա. «Վ. Մովսիսյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Ն. Մարգարյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
բ. «Թ. Թովմասյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նախադպրոցական, սկզբնական և հատուկ կրթության ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Տ. Խաչատրյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող» բառերով,
գ. «Ա. Բաղդասարյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող» բառերը փոխարինել «Դ. Դավթյան - Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող» բառերով: