Վարչապետի որոշումներ

7 Նոյեմբերի 2011, 1048 - Ա

Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ` ԼԻՍԱԲՈՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Պորտուգալիայի Հանրապետության առողջապահության նախարարության և Եվրոպայի խորհրդի կողմից կազմակերպված «Երեխաների առողջապահություն. կառուցել առողջ ապագա երեխաների հետ և նրանց համար» խորագրով Եվրոպայի խորհրդի առողջապահության նախարարների 9-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանի` 2011 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը Լիսաբոն (Պորտուգալիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ս. Խաչատրյանի` Լիսաբոն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: