2 Նոյեմբերի 2011, 1042 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 830-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը`
1. Հայաստանի Հանրապեության վարչապետի 2011 թվականի սեպտեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 830-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման հավելվածի`
ա. 1-ին կետի 4-րդ սյունակի 1-ին տողում «2011 թ. հոկտեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով, 3-րդ տողում «2011 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մարտի 3-րդ տասնօրյակ» բառերով և 8-րդ տողում «2011 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. դեկտեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով,
բ. 3-րդ կետի 4-րդ սյունակում «2011 թ. նոյեմբերի 1-ին տասնօրյակ» բառերը փոխարինել «2012 թ. մարտի 2-րդ տասնօրյակ» բառերով,
գ. 4-րդ կետի 4-րդ սյունակում «2011 թ. հոկտեմեբրի 3-րդ տասնօրյակ» բառերը փոխարինել «2011 թ. նոյեմբերի 3-րդ տասնօրյակ» բառերով: