Վարչապետի որոշումներ

2 Նոյեմբերի 2011, 1041 - Ա

Ս. ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 7-րդ ենթակետը՝
1. Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետ Սերգեյ Բագրատյանին տրամադրել 2011 թվականի աշխատանքային տարվա իր ամենամյա նվազագույն արձակուրդի ամսը և լրացուցիչ արձակուրդը՝ 2011 թվականի նոյեմբերի 7-14-ը ներառյալ։
2. Սերգեյ Բագրատյանի` արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի պարտականությունների կատարումը, 2011 թվականի նոյեմբերի 7-11-ը ներառյալ, դնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանի վրա, իսկ 2011 թվականի նոյեմբերի 14-ին` Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալ Մելսիկ Հարությունյանի վրա: