Վարչապետի որոշումներ

2 Նոյեմբերի 2011, 1040 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի N 968-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և 75-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 12-ի «Գ. Մելքոնյանին և Վ. Արամյանին Բրյուսել գործուղելու մասին» N 968-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման վերնագրից հանել «Վ. Արամյանին» բառերը.
2) որոշման 1-ին կետից հանել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Վ. Արամյանին» բառերը.
3) չեղյալ ճանաչել որոշման 4-րդ կետը: