Վարչապետի որոշումներ

1 Նոյեմբերի 2011, 1036 - Ա

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՍԱՆՋԱՅ ՍԻՆԳՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ, ՏՆՏԵՍԱԿԱՆ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ - ՀՆԴԿԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2011 թվականի հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 1-ը Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելքի քարտուղար Սանջայ Սինգհի գլխավորած պատվիրակության (15 մարդ)` Հայաստանի Հանրապետություն այցի ծրագրով նախա-տեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի նիստին մասնակցող հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում <<Զվարթնոց>> միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում սպասարկման, փոխադրամիջոցների և դրանց վառելիքի, պաշտոնա
կան և աշխատանքային ճաշերի, կոնֆերանս դահլիճի վարձակալման, համընթաց թարգմանության սարքավորումների, թարգմանչի ծառայությունների և միջոցառումների հետ կապված այլ ծախսերը` 1.776.500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության <<Պետական արարողակարգի ծառայություն>> գործակալության ներկայացրած հաշվետվությունների: