Վարչապետի որոշումներ

17 Մարտի 2004, 137 - Ա

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի և «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ  կետերով, ինչպես նաև հիմք ընդունելով քաղաքացիական ծառայության բարձրագույն պաշտոն զբաղեցնող՝ ստորև նշված պաշտոնատար անձանց 2003 թվականի ծառայողական գործունեության գնահատման դրական արդյունքները`
        1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետարանների աշխատակազմերի ղեկավարներին պարգևատրել համապատասխան  մարմնում քաղաքացիական ծառայողների պարգևատրման համար նախատեսված դրույքաչափով:
        2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության  կառավարությանն  առընթեր  ջրային տնտեսության պետական կոմիտեի
նախագահին, Երևանի քաղաքապետին, Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզպետներին` ապահովել դրամական պարգևների հանձնումը:


 

Արխիվ

2024

2023