27 Հոկտեմբերի 2011, 1027 - Ա
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ՝ ԿՐԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Արևելյան համագործակցության երկրների, Եվրոպական միության անդամ երկրների, Խորվաթիայի Հանրապետության տրանսպորտի և մաքսային ընթացակարգերի հարցերով նախարարական հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Ա. Ավետիսյանի ու Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ
Ա. Սարգսյանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 23-25-ը Կրակով (Լեհաստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին՝ ապահովել եռօրյա ժամկետում Ա. Ավետիսյանի՝ Կրակով գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։