26 Հոկտեմբերի 2011, 1018 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 952-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ և 2-րդ մասերի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակություն Ստրասբուրգ գործուղելու մասին» N 952-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ա. Գևորգյանի և Ս. Ամիրբեկյանի` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի մասնակցությամբ տրված պաշտոնական ճաշի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պատվիրակության մյուս անդամների՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ներկայացրած հաշվետվությունների:».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետը։