Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2011, 1016 - Ա

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Առողջապահության և բժշկագիտության բնագավառներում 2011-2015 թվականների գործողությունների պլանի ստորագրման նպատակով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պատվիրակության (6 մարդ)` 2011 թվականի հոկտեմբերի 15-20-ը Հայաստանի Հանրապետություն այցի հետ կապված ծախսերը` 2515500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ներկայացրած հաշվետվությունների: