Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2011, 1012 - Ա

Ա. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ՝ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հ. Աբրահամյանի գլխավորած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտոնական պատվիրակության կազմում Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 16-20-ը Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: