Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2011, 1009 - Ա

Ս. ՏՌՈՒԶՅԱՆԻ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քրեական դատավարության ընթացքում տեղեկատվության տրամադրման սկզբունքների և չափորոշիչների եվրոպական փորձն ուսումնասիրելու նպատակով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Ս. Տռուզյանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 9-14-ը Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղման հետ կապված օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ս. Տռուզյանի՝ Ստրասբուրգ գործուղման հետ կապված մյուս ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին։