Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2011, 1007 - Ա

Մ. ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետ Գ. Գրիգորյանին 2011 թվականի հոկտեմբերի 25-27-ը գործուղել Ժնև (Շվեյցարիայի Համադաշնություն)՝ Հեռահաղորդակցության միջազգային միության «Համաշխարհային հեռահաղորդակցություն-2011» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար:
2. Մ. Վարդանյանի և Գ. Գրիգորյանի՝ Ժնև գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարար Մ. Վարդանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ժնև գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր