Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2011, 1006 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ՈՒԿՐԱԻՆԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի XXVI նիստին, Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի և Հումանիտար համագործակցության խորհրդի համատեղ հանդիպում-խորհրդակցությանը և ԱՊՀ մասնակից պետությունների գիտական և ստեղծագործական մտավորականության VI համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 20-23-ը Ուկրաինա գործուղման ճանապարհածախսը և գիշերավարձի ծախսերը կատարվել են Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հաշվին, իսկ օրապահիկի ծախսերը` «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ուկրաինա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: