26 Հոկտեմբերի 2011, 1003 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ՌԱԶԱՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի համակարգող միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` համակարգել Հայաստանի Հանրապետությունում բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման¸ պահպանման և շահագործման բարելավման հնգամյա ռազմավարական ծրագրի ժամանակացույցով նախատեսված միջոցառումների իրականացման աշխատանքները և եռամսյա պարբերականությամբ ամփոփ տեղեկատվություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: