26 Հոկտեմբերի 2011, 1021 - Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՄՈՆԱԿՈՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին 2011 թվականի հոկտեմբերի 25-29-ը գործուղել Մոնակոյի Իշխանություն` «Խաղաղություն և սպորտ» միջազգային 5-րդ ֆորումին մասնակցելու համար:
2. Ա. Պետրոսյանի` Մոնակոյի Իշխանություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Պետրոսյանի` Մոնակոյի Իշխանություն մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնակոյի Իշխանություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: