Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2011, 1011 - Ա

Գ. ԲԱՂԻՅԱՆԻՆ ԿՐԱԿՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գ. Բաղիյանին 2011 թվականի հոկտեմբերի 27-28-ը գործուղել Կրակով (Լեհաստանի Հանրապետություն)՝ «Արևելյան գործընկերության նախաձեռնությունում ներգրավված պետությունների կանոնակարգերի բարելավում` համաձայն անասնաբուժության և բուսասանիտարիայի, ինչպես նաև սննդամթերքի անվտանգության և որակի վերաբերյալ Եվրամիության օրենսդրությանը» խորագրով համաժողովին մասնակցելու համար։
2. Ընդունել ի գիտություն, որ Գ. Բաղիյանի՝ Կրակով գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ս. Կարապետյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գ. Բաղիյանի` Կրակով գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։


 

Արխիվ

2024

2023