Վարչապետի որոշումներ

26 Հոկտեմբերի 2011, 1002 - Ա

Ջ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ ՎԻԼՆՅՈՒՍ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջ. Բաղդասարյանին 2011 թվականի հոկտեմբերի 26-28-ը գործուղել Վիլնյուս (Լիտվայի Հանրապետություն)` հաշմանդամության և աշխատունակության սահմանման եվրոպական մոդելն ուսումնասիրելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ջ. Բաղդասարյանի՝ Վիլնյուս գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Համաշխարհային բանկի կողմից:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ջ. Բաղդասարյանի՝ Վիլնյուս գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։