21 Հոկտեմբերի 2011, 994 - Ա
Ռ. ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻՆ ԷՎՈՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռուզան Ալավերդյանին 2011 թվականի հոկտեմբերի 19-21-ը գործուղել Էվորա (Պորտուգալիայի Հանրապետություն)` <<Բազմաֆունկցիոնալ լանդշաֆտներ>> խորագրով լանդշաֆտի եվրոպական կոնվենցիայի իրականացման աշխատանքների Եվրոպայի խորհրդի հերթական` 10-րդ հանդիպմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Ռ. Ալավերդյանի՝ Էվորա գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ Ռ. Ալավերդյանի` Էվորա մեկնելու հետ կապված հարցերը:
4. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարար Վ. Վարդանյանին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռ. Ալավերդյանի՝ Էվորա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: