Վարչապետի որոշումներ

21 Հոկտեմբերի 2011, 992 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱ¬ՐՈՒ- ԹՅԱՆ ՄԻՋԵՎ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԵՐԿԿՈՂՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՍԵՄԻՆԱՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
2011 թվականի հոկտեմբերի 18-19-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Նիդերլանդների Թագավորության ֆինանսների նախարարության միջև 2011 թվականի երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում «Պետական պարտք և ֆիսկալ կայունության հիմնախնդիրներ» խորագրով սեմինարի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը` 367500 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվությունների: