Վարչապետի որոշումներ

21 Հոկտեմբերի 2011, 995 - Ա

Հ. ՔՈՒՇԿՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Ընդունել ի գիտություն, որ «Մանկական մահացության նվազեցման ուղիները. Ռուսաստանյան փորձ» խորագրով առաջին միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 11-13-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Հ. Քուշկյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: