21 Հոկտեմբերի 2011, 993 - Ա
Կ. ՇԱՀԳԱԼԴՅԱՆԻՆ ՄԻԼԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի և Իտալիայի Հանրապետության Միլանի նահանգի միջև 2010 թվականի հունիսի 7-ին ստորագրված փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում, Միլանի նահանգային խորհրդի նախագահի հրավերով, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին 2011 թվականի հոկտեմբերի 21-24-ը գործուղել Միլան (Իտալիայի Հանրապետություն):
2. Ընդունել ի գիտություն, որ Կ. Շահգալդյանի՝ Միլան գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետ Կ. Շահգալդյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Միլան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: