Վարչապետի որոշումներ

13 Հոկտեմբերի 2011, 973 - Ա

Ա. ՔԱՐԱՄՅԱՆԻ` ԴՈՒՇԱՆԲԵ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱUԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերի խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով Հայաuտանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Ա. Քարամյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Դուշանբե (Տաջիկստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ճանապարհածախսը կատարել <<Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման
08 բաժնի 04 խմբի 01 դասի <<01. Երիտասարդական ծրագրեր>> ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:
2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Քարամյանի` Դուշանբե գործուղման հետ կապված կեցության ծախսերը կատարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Ա. Պետրոսյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Քարամյանի` Դուշանբե գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։