12 Հոկտեմբերի 2011, 968 - Ա
Գ. ՄԵԼՔՈՆՅԱՆԻՆ ԵՎ Վ. ԱՐԱՄՅԱՆԻՆ ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ
Վ. Արամյանին 2011 թվականի հոկտեմբերի 12-15-ը գործուղել Բրյուսել (Բելգիայի Թագավորություն)` Եվրոպական միության համապատասխան կառույցների ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու, ինչպես նաև Եվրոպական միության Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում գործող Տնտեսական ինտեգրման և Եվրոպական միության քաղաքականություններին մոտարկման հարցերով պլատֆորմի 6-րդ նիստին մասնակցելու համար:
2. Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը (բացառությամբ 2011 թվականի հոկտեմբերի 12-ի և 13-ի գիշերավարձի ծախսերի) կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման հետ կապված` 2011 թվականի հոկտեմբերի 12-ի և 13-ի գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
4. Վ. Արամյանի` Բրյուսել գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Գ. Մելքոնյանի` Բրյուսել գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը: