Վարչապետի որոշումներ

12 Հոկտեմբերի 2011, 967 - Ա

Հ. ՊՈՂՈՍՅԱՆԻ՝ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. «Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության միջև 2011-2015 թթ. մշակութային համագործակցության մասին» գործնական ծրագրից բխող առաջիկա միջոցառումների ձևաչափերը, ինչպես նաև «Գրքի համաշխարհային մայրա-քաղաք» պատվավոր տիտղոսը 2012 թվականի ապրիլի 23-ին Բուենոս Այրեսից Երևանին հանդիսավոր կերպով հանձնելու արարողության մանրամասները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանի՝ 2011 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 6-ը Արգենտինայի Հանրապետություն գործուղ-ման հետ կապված ճանապարահածախսի (մասնակիորեն) և օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի բյուջետային ծախսերի գործառական դասակարգման 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված միջոցներից։
2. Ընդունել ի գիտություն, որ Հ. Պողոսյանի՝ Արգենտինայի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսի մյուս մասը և կեցության ծախսերը կա-տարվել են հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հ. Պողոսյանին` եռօրյա ժամ-կետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Արգենտինայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն։