11 Հոկտեմբերի 2011, 959 - Ա
Ա. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ՝ ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. ԱՊՀ գործադիր կոմիտեում «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի վերջնական տեքստը համաձայնեցնելու համար ԱՊՀ մասնակից պետությունների շահագրգիռ նախարարությունների փոխնախարարների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ա. Պետրոսյանի՝ 2011 թվականի հոկտեմբերի 5-7-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Տ. Դավթյանին` ապահովել եռօրյա ժամկետում Ա. Պետրոսյանի՝ Մոսկվա գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։