Վարչապետի որոշումներ

10 Հոկտեմբերի 2011, 951 - Ա

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԵՐԿՐԱԾՈՎՅԱՆ ԽՈՇՈՐ ՌԻՍԿԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏԻ` ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
Եվրոպայի խորհրդի եվրոպական և միջերկրածովյան խոշոր ռիսկերի համաձայնագրի մշտական ներկայացուցիչների կոմիտեի աշնանային նիստի՝ 2011 թվականի սեպտեմբերի 29-30-ը Երևանում նախապատրաստման և անցկացման` նախահաշվով հաստատված ծախսերը` 3313000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած հայտի:

 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր